12.04.2025|
09:30
Ես մեղադրական տոնով չեմ խոսում 2018-ին սխալված, հետագայում իրենց սխալը գիտակցած մարդկանց հասցեին: Բոլորս էլ սխալական ենք, ուղղակի մի այսպիսի բան կա. եթե այդ մարդիկ 2018-ին բավականաչափ խոհեմություն չեն ունեցել տեսնելու և գիտակցելու համար, որ արկածախնդիր մարդու են սատարում, չնայած զգուշացնողներ կային, հիմա այդքան խոհե՞մ են դարձել, բացառու՞մ են, որ կարող է նորից սխալվել: